Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավութօղլուի գլխավոր խորհրդականը քննադատել է Էրդողանին

Դավութօղլուի գլխավոր խորհրդականը քննադատել է Էրդողանին
28.03.2015 | 22:04

«Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը քննադատել է Էրդողանին։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ AKP-ի գլխավոր խորհրդական Հուսեյն Չելիքը հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել է փոխվարչապետ-Անկարայի քաղաքապետ փոխադարձ վիրավորանքներին, որի պատճառը եղել էր փոխվարչապետ Բյուլենթ Առընչի կողմից նախագահ Էրդողանին քննադատելը։ Հուսեյն Չելիքը նշել է, թե Բյուլենթ Առընչն իրենց ավագ եղբայրն է և խոսքի վարպետ է, ուստի ինքը չէ, որ պետք է ուղղություն ցույց տա Բյուլենթ Առընչին։ «Եթե ես լինեի պարոն Առընչի տեղը, կասեի, որ նախագահն իր քննադատությունները, անհանգստությունները ոչ թե մամուլի ու հասարակության հետ, այլ վարչապետի հետ պետք է կիսեր։
Սուրբ տիտղոսը, այսինքն, առանց սխալներ ու առանց մեղքեր տիտղոսը կրում են միայն մարգարեները։ Պարոն Էրդողանը և մյուսները «սուրբ» տիտղոսը չեն կրում»,-ասել է Հուսեյն Չելիքը։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am