Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոգերինին ընդունել է խաղաղ ատոմի Իրանի իրավունքը

Մոգերինին ընդունել է խաղաղ ատոմի Իրանի իրավունքը
29.03.2015 | 13:57

Իրանը և միջնորդների վեցյակը առավելագույնս մոտեցել են միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությանը, թեպետ խնդիրները մնում են՝ կարծում է ԵՄ արտաքին գործերի և քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Լոզանի բանակցություններից հետո նա հայտարարել է. «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել համաձայնագրին, որքան վերջին շաբաթներին: Բայց դեռ ունենք խնդիրներ, որպեսզի Իրանը ոչ թե ատոմային զենք, այլ միջուկային խաղաղ ծրագիր մշակի»: Նա համոզված է, որ համաձայնությունը հնարավոր կդարձնի կողմերի միասնական դիրքորոշումը այդ հարցում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը էական առաջընթաց էր արձանագրել վեցյակի հետ բանակցություններում և հայտարարել էր, որ Թեհրանը համաձայնագրի կնքման որոշում է ընդունել, որոշ հարցեր արդեն կարելի է համաձայնագրի տեքստում ընդգրկել: Այսօր կհանդիպեն վեցյակի արտաքին գործերի նախարարները՝ կժամանեն ՌԴ, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի արտգործնախարարները, մյուսներն արդեն Լոզանում են:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am