Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանի և գերտերությունների միջև հնարավոր միջուկային գործարքը ոչ միայն արդարացնում, այլև գերազանցում է իր վախերը: Նա բազմիցս համաշխարհային հանրությանը զգուշացրել է դիվանագիտական փոխզիջման վերաբերյալ, քանի որ կարծում է, որ դա Իրանի՝ որպես միջուկային գերտերություն պաշտոնական ընդունումն է։ «Համաձայնագիրն այն տեսքով, որով ներկայացնում է, հաստատում են մեր վախերն ու անգամ գերազանցում են դրանք»,- ասել է Նեթանյահուն՝ կառավարության այսօրվա նիստում։
Խոսելով Եմենի իրադարձությունների մասին, որոնցում Իրանը, ենթադրաբար, աջակցում է շիա զինյալներին, Նեթանյահուն Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ու աշխարհում նավթային հոսքերը վերահսկել փորձելու համար։