Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի հայ համայնքին զայրացրել է հայ գործչի հայտարարությունը, թե իրենք փոխհատուցում չեն պահանջում

Թուրքիայի հայ համայնքին զայրացրել է հայ գործչի հայտարարությունը, թե իրենք փոխհատուցում չեն պահանջում
29.03.2015 | 19:35

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույցը Թուրքիայի հայ համայնքի զայրույթի պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Demokrat Haber-ը, հայերը բացասաբար են ընդունել «հայերի անունից» նրա հայտարարություններն ու Սփյուռքին ուղղված կոչը։
Star պարբերականին տված հարցազրույցում Շիրինօղլուն նշել է, որ Թուրքիայի հայերը Թուրքիայից փոխհատուցում չեն պահանջում, միայն խաղաղություն են ուզում։ «Ես դեմ եմ, որ 1915-ին տեղի ունեցածի հարցն այսքան երկարացվի։ Հարցը փակել է պետք»,- ասել է նա՝ հայտարարելով, որ թեև իր պապն էլ սպանվել է 1915-ին, սակայն ինքը ներում է և ոչ մի փոխհատուցում չի պահանջում։ Պարբերականը նրա հայտարարությունը ներկայացրել էր որպես «Թուրքիայի հայերի պատմական կոչն ուղղված Սփյուռքին»։
Թուրքիայում քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող Մուրադ Մըհչըն, օրինակ, նշել է, որ իրենք 1915-ի համար Թուրքիայից նախ ներողություն են ակնկալում։
Գրող Ժակլին Չելիքն էլ նշել է, որ Պետրոս Շիրինօղլուն իրենց խոսնակը չէ։ «Համայնքը տեղյակ չէ, որ նման խոսնակ ունի, իսկ ինքը 100-ամյա դատի խոսնակ է դարձել։ Նման զգայուն հարցի վերաբերյալ նրա հայտարարությունները անհաջող են»,- ասել է նա։ Պատգամավոր դառնալ ցանկացող մեկ այլ թեկնածու՝ Ֆիլոր ՈՒլուքն էլ հիշեցրել է, որ Շիրինօղլուն ավելի վաղ ևս նման հայտարարություններ է արել և համայնքի բացասական արձագանքին արժանացել։ Նա ընդգծել է, որ հայ համայնքի վրա ճնշումը շարունակվում է նաև այսօր:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am