ՈՒզբեկստանի ԿԸՀ-ն այսօր՝ մարտի 30-ին, կհայտարարի երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Նախագահի պաշտոնի համար պայքարել են 4 թեկնածուներ, նրանց թվում՝ գործող նախագահ Իսլամ Քարիմովը: Հանրապետությունում ձայնի իրավունք ունի ավելի քան 200 մլն մարդ, 91 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Քվեարկությունից հետո էքզիթ-փոլ չի անցկացվել, սակայն վերջերս կայացած հարցումները ցույց են տվել, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի. ընտրողների մոտ 60 տոկոսը պաշտպանել է Քարիմովին: ՈՒզբեկստանի ԿԸՀ-ն հայտնում է, որ որևէ խախտման մասին տեղեկություններ չունեն: