Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

66:34՝ հօգուտ Սարկոզիի

66:34՝ հօգուտ Սարկոզիի
30.03.2015 | 14:58

Պահպանողականների «Միություն հանուն ժողովրդի» կոալիցիան՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության գլխավորությամբ, հաղթել է Ֆրանսիայի տեղական խորհուրդների ընտրություններում՝ հաղորդել է France Presse-ը: Պահպանողականները մեծամասնություն են 66 դեպարտամենտներում 101-ից: Կառավարող սոցիալիստական կուսակցությունը դաշնակիցների հետ հաղթել է 34 դեպարտամենտներում: Նույնիսկ Ֆրանսիայի հարավ-արևմտյան Կորեզ դեպարտամենտում, որ ավանդաբար համարվում է նախագահ Ֆրանսուա Օլանդինը, հաղթել է Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը: Վոկլյուզում աջերն ու ձախերը ստացել են հավասար ձայներ: Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» որևէ խորհրդում մեծամասնություն չի ստացել, բայց մեծացրել է իր խմբակցությունը համարյա բոլոր դեպարտամենտներում: Նիկոլա Սարկոզին հայտարարել է. «Դեռ երբեք մենք այսքան մեծ թվով խորհուրդներում մեծամասնություն չէինք հավաքել: Դա վկայում է, որ ընտրողները անվստահություն են հայտնում Ֆրանսուա Օլանդին և նրա կառավարությանը»: Մարին Լե Պենը իր կուսակցության արդյունքները համարել է մեծագույն հաջողություն և «հայրենասիրական ուժերի կարևոր քայլ իշխանության գալու ճանապարհին»: Ֆրանսիական լրատվամիջոցները իշխանության տեղական մարմինների ընտրությունները գնահատում են իբրև ընտրողների վստահության ինդիկատոր հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք 2017-ին են: Թեպետ կուսակցություններում պաշտոնական պրայմերիզները անցկացվելու են 2016-ին, թեկնածուները արդեն որոշակի են՝ սոցիալիստներից՝ Ֆրանսուա Օլանդը, UMP-ից՝ Նիկոլա Սարկոզին և «Ազգային ճակատից»՝ Մարին Լե Պենը:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ

¡զդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am