Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չեխիայի նախագահը կգնա Մոսկվա

Չեխիայի նախագահը կգնա Մոսկվա
01.04.2015 | 12:28

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է իր այցը Մոսկվա՝ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։ Պրահայի ռադիոյին տված հարցազրույցում նախագահն ասել է, որ առանց Խորհրդային Միության հնարավոր չէր հաղթել Հիտլերին։ Արևմտյան երկրների շատ առաջնորդներ հրաժարվել են մայիսի 9-ին այցելել Մոսկվա։ Սպասվում է, որ հաղթանակի հանդիսություններին ներկա կլինեն Հյուսիսային Կորեայի, Չինաստանի ու Մոնղոլիայի ղեկավարները։

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ