Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վեցյակն ու Իրանը հասել են սկզբունքային պայմանավորվածության

Վեցյակն ու Իրանը հասել են սկզբունքային պայմանավորվածության
01.04.2015 | 15:56

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ Լոզանում մասնակցում է Իրանի ու վեցյակի միջուկային բանակցություններին, հայտարարել է, որ առանցքային բոլոր հարցերի շուրջ նախարարների մակարդակով ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն: Լավրովը մանրամասնել է, որ պայմանավորվածությունը նախատեսում է համապարփակ մոտեցում՝ ներառյալ ԱԷՄԳ-ի գծով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ստուգելն ու Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը: Լավրովն ընդգծել է, որ նախորդ տարվա նոյեմբերին որոշման քաղաքական շրջանակներ ձևավորելու ստանձնած պարտավորությունների առանցքային բոլոր ասպեկտներն իրագործվել են: Վեցյակի ու Իրանի փորձագետները մինչև հունիսի վերջ կմշակեն տեխնիկական դետալները:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ