Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուկաշենկոն վստահ է, որ առանց ԱՄՆ-ի՝ Դոնբասում խաղաղություն չի հաստատվի

Լուկաշենկոն վստահ է, որ առանց ԱՄՆ-ի՝ Դոնբասում խաղաղություն չի հաստատվի
01.04.2015 | 16:02

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Bloomberg-ին տված հարցազրույցում, ասել է, որ առանց ԱՄՆ-ի անհնար է կարգավորել ՈՒկրաինայի հակամարտությունը։ «Ամենաշատը մտահոգում է, որ գործընթացին բացահայտորեն չի միացել ԱՄՆ-ը»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա կարծիքով՝ «առանց ամերիկացիների՝ ՈՒկրաինայում անհնար է կայունությունը»։ «Վերջին շրջանում ԱՄՆ-ի ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ հանդիպելով՝ ես համառորեն նրանց հասկացնում էի այդ տեսակետը»,- ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ «եթե ամերիկացիները ցանկանում են, որ ՈՒկրաինայում խաղաղություն և կայունություն լինի, պետք է անհապաղ միանան գործընթացին»։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ