Եթե ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերը չփոխի իր՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրը, Լեռնային Ղարաբաղ, լավ կանի, չգա: ՈՒժի մե՞ջ է Ռոբերտ ՈՒոլթերին հայտարարված բոյկոտը հարցին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Եթե նա չվերանայի իր վերնագիրը, իր այսպես կոչված` զեկույցի վերնագիրը, իր փիլիսոփայությունը, մենք չենք ընդունելու և չենք համագործակցելու այդ անձնավորության հետ: Եթե այդ վերանայումները չկատարվեն, նա կատարում է ադրբեջանական պատվեր: Իսկ այդ դեպքում, ավելի լավ է, Ադրբեջանի հետ էլ համագործակցի: Եվ ասել ենք, որ եթե զեկույցն այդ տեսքն ունենա, դա գրված է լինելու Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահականում»: