Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական համագործակցության եռակողմ համաձայնագիր կկնքվի

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմական համագործակցության եռակողմ համաձայնագիր կկնքվի
02.04.2015 | 12:03

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել: «Մեր այցի նպատակն է երկկողմանի համագործակցության քննարկումը: Մենք Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք Բաքվում և Նախիջևանում: Նախիջևանում մենք խոսել ենք Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցության մասին: Այցի ընթացքում մենք կքննարկենք նախատեսված աշխատանքների իրականացման ուղիները: Վաղն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ համաձայնագիր կստորագրվի»,- ասել է Հասանովը:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ