Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բաքու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բաքու
02.04.2015 | 12:09

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետհանձնաժողովի նախագահ, միջազգային մարդասիրական օգնության հարցերով հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը Սիրիայի հարցով Դոնորների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ և հրավիրել նրան Բաքու: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ եկող տարի կայցելի Ադրբեջան, իսկ մայիսին Բաքու կուղարկի իր հատուկ ներկայացուցչին:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ