Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինան մերժել է Վրաստանին

ՈՒկրաինան մերժել է Վրաստանին
02.04.2015 | 12:10

ՈՒկրաինան մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն արտահանձնելու Վրաստանի պահանջը՝ հայտարարելով քաղաքական դրդապատճառներ ունեցող: ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին, որ խորհրդատվական մարմին է գլխավորում, չի արտահանձնվի, դա դեմ է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային։ Վրաստանի կառավարությունը նախկին նախագահին մեղադրում է կեղծարարության, զանգվածային սպանությունների և իշխանությունը չարաշահելու մեջ։ Սաակաշվիլին հերքում է մեղադրանքները։

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ