Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան և Ղրղըզստան

Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան և Ղրղըզստան
02.04.2015 | 12:11

Ապրիլի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։ Դուշանբեում նա կմասնակցի ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին: Ապրիլի 3-4-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ղրղըզստան, կմասնակցի ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ապրիլի 4-ին Բիշքեկում պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Ղրղըզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ