Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիգերիան նոր նախագահ ընտրեց

Նիգերիան նոր նախագահ ընտրեց
02.04.2015 | 20:16

Նիգերիացիները երկրով մեկ տոնում են նախկին ռազմական կառավարիչ Մուհամադու Բուհարիի վերադարձը իշխանության: Պաշտոնաթող գեներալը գործող նախագահ Ջոնաթան Գուդլաքին ընտրություններում հաղթեց ավելի քան երկու միլիոն ձայնի գերակշռությամբ: Նոր նախագահից ակնկալում են փոփոխություններ դեպի ավելի լավ ապագա: Բուհարին երկու տարի ղեկավարել է աֆրիկյան ամենամեծ երկիրը 1983 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, և քվեարկողները պատկերացում ունեին, թե ինչ կարելի է ակնկալել նրանից: Բուհարիի աջակիցները ակնկալում են, որ նա երկիրը կազատի «Բոկո Հարամ» մահմեդական ծայրահեղական խմբավորման դաժանություններից, զարկ կտա տնտեսության զարգացմանը: Նավթով հարուստ Նիգեր-Դելտա նահանգում ծավալված բռնությունները դանդաղեցրել են նավթի արդյունահանումն ու արտահանումը, իսկ կաշառակերությունն ու չարաշահումները մի շարք արտասահմանցի ներդրողների ստիպել են հեռանալ երկրից: Բուհարիի որոշ հակառակորդներ հայտարարում են, որ պատրաստ են մի կողմ դնել տարաձայնություններն ու աջակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին: Ըստ միջազգային դիտորդների՝ Նիգերիայի ընտրությունները գլխավորապես ազատ ու արդար էին, չնայած որոշ վայրերում գրանցված բռնություններին: ԱՄՆ-ը իր աջակցությունն է հայտնել՝ շնորհավորելով Նիգերիայի ժողովրդին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու և ժողովրդավարական գործընթացը առաջ մղելու համար: Մահմեդական ու քրիստոնյա գրեթե հավասար բնակչություն ունեցող այս երկրին դեռ ժամանակ կպահանջվի՝ հաղթահարելու կայունություն ու ժողովրդավարություն հաստատելու մեծ ստուգարքը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ