Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճաբանություններ են սկսվել

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճաբանություններ են սկսվել
02.04.2015 | 20:19

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են, գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։ Հայերի տեղահանության ու կոտորածների 100-ամյակի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել։ Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է, որ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը համամիտ չեն:
Քրիստոնեադեմոկրատական միությունն անցյալ շաբաթ բանաձև էր ներկայացրել, որի վերնագրում ցեղասպանություն բառը կար, սակայն արտգործնախարարության միջամտությունից հետո հանվեց։ Թերթը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններով, մտավախություն կա, որ դա որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի, բացի այդ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Թուրքիան, որպես գործընկեր, անհրաժեշտ է Գերմանիային։ Թերթը նաև գրել է, որ կոալիցիոն պատգամավորները նախատեսում են ապրիլի 21-ին քվեարկել և վերջնական որոշում կայացնել, սակայն «ցեղասպանություն» բառը դարձյալ վերնագրում ներառելը հավանական չի համարվում։ Ապրիլի 24-ին Դաշնային խորհրդարանում իրականացվելիք քննարկմանն ընդդիմադիր կուսակցությունները երեք տարբեր նախագծեր են ներկայացնելու, սակայն չի բացառվում, որ մինչ այդ մեկ նախագծի շուրջ համաձայնության կգան։ Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 1915-1916 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները։

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ