Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի միջուկային ծրագրի բանակցություններն ավարտվել են

Իրանի միջուկային ծրագրի բանակցություններն ավարտվել են
03.04.2015 | 12:34

Լոզանում ավարտվել է Իրանի և վեցյակի` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է. «Իրանի միջուկային ծրագրի հարցերով լուծումները գտնված են: Կարելի է անմիջապես սկսել աշխատանքը համաձայնության նախագծի շուրջ»: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք ասել են, որ կողմերը ժամանակավոր քաղաքական համաձայնության են եկել, իսկ համաձայնագրի պատրաստումը կպահանջի 3 ամիս:
ՈՒրանի հարստացման իրանական հնարավորությունների 2/3-ը կդադարեցվի 10 տարում, իսկ ուրանի պահուստների մեծ մասը «կապահարստացվի» կամ դուրս կբերվի երկրի սահմաններից: Միաժամանակ՝ Իրանում ուրանի հարստացում տեղի կունենա Նանտեզի ատոմային կենտրոնում, իսկ Ֆորդոյի միջուկային օբյեկտը կվերածվի հետազոտական կենտրոնի: «Իրանի դեմ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն»,- ասել է Մոգերինին:
France-Presse-ը փոխանցում է նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությունը, որ մինչև հունիսի 30-ը կազմված կլինի նաև «միջուկային գործարքի» համաձայնագիրը: Ֆեդերիկա Մոգերինին հիշեցրել է, որ Իրանի և վեցյակի համաձայնությունը պետք է դեռ արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը: Այս լուրերի ֆոնին նավթի համաշխարհային գները ընկել են 5 տոկոսով:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ