Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. «Դեռ հարց է՝ կապրե՞նք մինչև այդ միասնական արժույթը»

Ալեքսանդր Լուկաշենկո. «Դեռ հարց է՝ կապրե՞նք մինչև այդ միասնական արժույթը»
03.04.2015 | 12:41

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը այսօրվա հարց չէ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Bloomberg լրատվական գործակալության հետ հարցազրույցում նա ասել է, թե «այդ հարցը օրակարգում վերջինը պետք է լինի, ոչ թե առաջինը»: «Երբ մենք Աստանայում երեքով (Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ) քննարկում էինք միասնական արժույթի ստեղծման հարցը, Պուտինն ասում էր, որ ավելի խոր տնտեսապես համագործակցելու համար մենք մի օր կանգնելու ենք միասնական արժույթի հարցի առջև: Դե, հնարավոր է, կկանգնենք, ինչպես եվրոն հայտնվեց Եվրամիությունում, հնարավոր է: Բայց դա այսօրվա հարց չէ», - Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БЕЛТА լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Միասնական արժույթի ներդրումը, ասել է Բելառուսի նախագահը, «վերջին ակտն է, որ կարող է լինել մեր միությունում»: «Եվրասիական տնտեսական միության առջև դեռ այնքան խնդիրներ և մարտահրավերներ կան, որ դեռ հարց է՝ կապրե՞նք մինչև այդ միասնական արժույթը»,- հավելել է նա:
Լուկաշենկոն նաև վստահեցրել է, թե այդ խնդիրը ուռճացվում է ռուսաստանյան մասնագետների ջանքերով. «Ահա, դրվեց հարցը՝ վաղը արդեն կլինի միասնական արժույթը: Այդ հարցը նույնիսկ դրված չի եղել»:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ