Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վերմոնթի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է վավերացրել

Վերմոնթի խորհրդարանը Հայոց ցեղասպանության բանաձև է վավերացրել
03.04.2015 | 12:42

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է վավերացրել: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ նահանգային խորհրդարանի նիստին մասնակցել և ելույթներ են ունեցել գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա ՈՒոլրաթը: Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականը հիշեցնում է, որ Վերմոնթի նահանգապետ Ջեյմս Դագլասը հայտարարությամբ 2004 թվականի ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր, և որ ամերիկյան 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ