Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թունիսն առաջարկել է Սիրիային՝ վերադարձնել դեսպանին

Թունիսն առաջարկել է Սիրիային՝ վերադարձնել դեսպանին
03.04.2015 | 12:43

Թունիսի իշխանություններն առաջարկել են Դամասկոսին՝ վերադարձնել սիրիական դեսպանին՝ հաղորդել է Reuters-ը, հղում անելով Թունիսի արտաքին գործերի նախարար Թայբեկ Բակուշին: Բացի այդ՝ Թունիսը պատրաստվում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացել Դամասկոսում: «Խոսքը Սիրիայում դեսպանի մասին չէ, այլ հյուպատոսության կամ գործերի ժամանակավոր հավատարմատարի»՝ մանրամասնել է Թայբեկ Բակուշը՝ առանց ժամկետներ նշելու:
Նա հույս ունի, որ Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչության օգնությամբ հնարավոր կլինի տեղեկատվություն ստանալ թունիսցի զինյալների մասին, որ կռվում են սիրիական ու իրաքյան տարածքներում: 2011-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո շատ պետություններ փակեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները: 2012-ին Թունիսը հետ ուղարկեց Սիրիայի դեսպանին: Թունիսի իշխանություններն այդ ժամանակ Բաշար Ասադին կոչ էին անում հրաժարական տալ: Արդեն ԵՄ երկրներում էլ մտածում են Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին:

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ