Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի հետ գործարքը սպառնում է Իսրայելի գոյությանը

Իրանի հետ գործարքը սպառնում է Իսրայելի գոյությանը
03.04.2015 | 12:48

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ դեմ է իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նեթանյահուն նշել է նաև, որ պայմանավորվածությունների հիման վրա վերջնական համաձայնությունը «սպառնալիք կլինի Իսրայելի գոյատևմանը»։ Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում՝ Օբաման իսրայելցի վարչապետի հետ զրույցում հայտնել է, որ Իրանի հետ գործարքը զգալի առաջընթաց է դեպի ամուր համաձայնությունը, որը «կկտրի դեպի միջուկային ռումբ տանող ճանապարհը»։

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ