Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը

Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը
04.04.2015 | 14:27

Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Սահակյանը կարևորել է երկու երկրների համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում, նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը: Որպես համագործակցության հեռանկարային և շահավետ բնագավառներ` նա առանձնացրել է զբոսաշրջության և բանկային ոլորտները: «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նոր հնարավորություններ է ընձեռում Կիպրոսին և Հայաստանին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար», - հավելել է ԱԺ նախագահը: Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում: Նա փաստել է, որ մարտի 24-ին ԱԺ-ն միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կիպրոսի՝ ցեղասպանությունների կանխմանը, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանն ուղղված գործունեությունը և իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար:
Կիպրոսի նախագահը նշել է, որ Կիպրոսը եղել է և մշտապես կմնա Հայաստանի եղբայրական երկիրը և իր ուժերը կգործադրի բարեկամ երկրին աջակցելու համար:
Նիկոս Անաստասիադիսը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու իր որոշումը:
Նա հայտարարել է, որ տեղյակ լինելով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին՝ լիովին համամիտ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին բացառապես խաղաղ ճանապարհով լուծում տալու Հայաստանի մոտեցմանը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում:
Կիպրոսցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը խոսել է Թուրքիայի կողմից Կիպրոսի մասնատման մասին՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում արտահայտված սկզբունքները, որոնց համաձայն՝ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա՝ մեկ ընդհանուր իշխանությամբ և մեկ քաղաքացիությամբ:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ