Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սենատորները Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Սենատորները Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
04.04.2015 | 14:28

ԱՄՆ-ի 15 սենատորներ՝ հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային այս ապրիլին ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության հստակ դեպք: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Սպիտակ տուն հղած նամակում սենատորները շեշտում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այդ ոճրագործության զոհերի հիշատակը պատշաճ հարգելու և բոլոր՝ անցյալի, ներկայիս և ապագա ցեղասպանությունների դեմ ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումն ընդգծելու անհրաժեշտությունը: Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի և հանրապետական Քորի Գարդների նախաձեռնությանը միացել են դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Բարբարա Բոքսերը, Ռիչարդ Դըրբինը, Դայան Ֆայնստայնը, Էդուարդ Մարքին, Գարի Փիթերսը, Ջեք Ռիդը, Բրայան Շարցը, Դեբբի Սթեյբնաուն, Էլիզաբեթ ՈՒորենը և Շելդոն ՈՒայթհաուզը, հանրապետականներ Դին Հելերը, Մարք Քըրքը և Մարկո Ռուբիոն: ԱՄՆ-ի նախագահին նման մի նամակ էլ հղել են Ներկայացուցիչների պալատի անդամները՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլդի և Ֆրենք Փալոնի գլխավորությամբ:

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ