ՈՒկրաինայի Գերագույն ռադայում 2530 համարի ներքո գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծ, տեղեկացնում է ՈՒկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքէջը։ Նախաձեռնությունը՝ ինքնաառաջադրված ժողովրդական պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոյինն է: