Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վերջակետ՝ ասել է Բենյամին Նեթանյահուն

Վերջակետ՝ ասել է Բենյամին Նեթանյահուն
04.04.2015 | 14:32

Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրի ցանկացած տարբերակի մեջ ներառել Իսլամական պետության կողմից իր գոյության իրավունքը ճանաչելու կետ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նախարարների հետ խորհրդակցությունից հետո հրապարակված հայտարարության մեջ նա վերստին քննադատել է ապագա պայմանագրի քաղաքական շրջանակները, որոնք համաձայնեցվել են ֆրանսիական Լոզանում մեկ շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում:
«Իսրայելը չի ընդունի համաձայնագիրը, որը թույլ կտա երկրին, որ խոստանում է մեզ ոչնչացնել, միջուկային զենք մշակել: Վերջակետ»,- ասել է Նեթանյահուն:
«Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագրի մեջ ներառվի Իրանի կողմից Իսրայելի գոյության իրավունքի հստակ ճանաչում»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ