Իրանի նախագահ Հասան Ռուհանին հաստատել է Լոզանում վեցյակի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու մտադրությունը: «Այժմ ես ցանկանում եմ ասել, որ Իրանը մտադիր է ամբողջությամբ կատարել պայմանավորվածությունները: Աշխարհը պետք է իմանա, որ մենք մտադիր չենք խարդախություն անել, մենք մտադիր ենք իրականացնել մեր խոստումները»,- հայտարարել է Ռուհանին: Նա հավելել է, որ «Իրանը կկատարի իր խոստումները, եթե մյուս կողմն էլ դրանք կատարի», հակառակ դեպքում հնարավոր կլինի «այլ ուղի»: