Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին կգնա Մոսկվա, եթե գրաֆիկը թույլ տա

Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին կգնա Մոսկվա, եթե գրաֆիկը թույլ տա
04.04.2015 | 14:44

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցին, թե` մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է Մոսկվայում նախատեսված համաժողովին, պատասխանել է. «Եթե աշխատանքային գրաֆիկը թույլ տա՝ ինքը կլինի: Եթե ոչ՝ ոչ: Երբ նիստ է, բոլորն էլ հրավիրվում են ակնհայտորեն: Եթե իր գրաֆիկը թույլ տա՝ ինքը կմասնակցի: Ամեն նախագահ ինքն է որոշում իր գրաֆիկը, և նաև նիստը, երբ գումարվում է, համաձայնեցվում է բոլոր նախագահների հետ»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ