Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի նախագահը մեկնում է Թեհրան

Թուրքիայի նախագահը մեկնում է Թեհրան
05.04.2015 | 12:14

Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Իրան: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Իրան այցելելու պլաններում փոփոխություն չկա, բայց Անկարան հետևում է Եմենի հանդեպ Թեհրանի գործողություններին, որտեղ երկրների միջև զգալի տարաձայնություններ են նկատվում։ Էրդողանն Իրան կժամանի երկրի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական հրավերով։ Երկու երկրների նախագահները կքննարկեն երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։ Էրդողանը նաև կմասնակցի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստին։ Թուրքիայի նախագահն առանձին հանդիպում կունենա Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հետ։
Էրդողանի այցը կդառնա Թուրքիայի նախագահի՝ չորս տարվա մեջ Իրան կատարած առաջին այցելությունը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ