Մեզ համար առանցքային կարևորություն ունի Հայաստանի հետ գործընկերությունը՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիեթ Շուրմանը: «Մենք շատ ուրախ ենք համագործակցության ներկա մակարդակի համար: Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր գործողությունների, և մենք իսկապես ցանկանում ենք խորացնել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում. դա կարող է վերաբերել զինված ուժերում առավել թափանցիկությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, խաղաղապահ գործողություններին կամ կանանց ներգրավվածությանը»,-ասաց նա: