Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2016-ի մայիսին Լոնդոնի քաղաքապետի ընտրություններին: Բլումբերգին նախընտրական արշավին մասնակցելու համար համոզում են ազդեցիկ բրիտանացի պահպանողականներ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մտերիմ խորհրդական Սթիվ Հիլթոնը: «ՈՒղղակի հրաշալի կլիներ, եթե Բլումբերգը դառնար Լոնդոնի քաղաքապետ: Այդ քաղաքին հենց այդպիսի պրագմատիկ և նպատակասլաց առաջնորդ է պետք»,- ասել է նա: Բլումբերգն իր առաջադրվելու հնարավորությունը քննարկել է Լոնդոնի ներկա քաղաքապետ, իր մտերիմ ընկեր Բորիս Ջոնսոնի հետ: