Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրի վարչապետի փոփոխությանը։ Հասարակական կարծիքի ազգային ինստիտուտի տվյալները փոխանցել է Journal du dimanche պարբերականը: Հարցումն անցկացվել է ապրիլի 3-4-ին, մասնակցել են 18 տարեկանից բարձր ավելի քան 1000 ֆրանսիացիներ: Նրանց 62 %-ը դեմ է վարչապետ Մանուել Վալսի փոփոխությանը։ «Հասարակությունը չի կարծում, թե Մանուել Վալսն է պատասխանատու ձախ կուսակցությունների տապալման համար, և պատրաստ է նրան ևս մեկ հնարավորություն ընձեռել»,- հարցման արդյունքները մեկնաբանել է ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիկ Դաբին: Հարցման մասնակիցների 60 %-ը կողմ է արտահայտվել կառավարության բարեփոխումների կուրսի շարունակմանը՝ «հօգուտ բիզնեսի և տնտեսության վերականգնման»: