Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բեռնում ապրիլի 24-ին բողոքի ակցիա կկայանա

Բեռնում ապրիլի 24-ին բողոքի ակցիա կկայանա
06.04.2015 | 00:14

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Բեռնի Կազինոպլաց հրապարակում տեղի կունենա բողոքի ցույց, որի կարգախոսը կլինի «1915-2015. Ժխտման 100 տարի, բավական է»։ Ակցիայի մասնակիցները կհարգեն հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունների զոհերի հիշատակը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն։ Նրանք կպնդեն, որ չի կարող լինել հաշտություն առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման։ 100 տարի անց հայտնվել է նույն սպառնալիքը, և ակցիայի մասնակիցները կոչ կանեն դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը Սիրիայում և Իրաքում։ Ակցիայից հետո Բեռնի տաճարում համերգ կկայանա։

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ