Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կաշա՞ռք էր վերցրել, թե՞ կաշառք էր տալու

Կաշա՞ռք էր վերցրել, թե՞ կաշառք էր տալու
06.04.2015 | 12:47

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Լոնդոնի օդանավակայանում ձերբակալվել է թույլատրելի չափից շատ կանխիկ գումար տեղափոխելու համար։ Լրագրողը պնդել է, թե անգլիական ոստիկանությունը բռնագրավել է 2 ճամպրուկ կանխիկ գումար և հետաքննություն սկսել Էգեմեն Բաղըշի դեմ։ Էգեմեն Բաղըշը Թուրքիայում 2013-ին աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործի գլխավոր դերակատարներից է։ Թուրքական մամուլում նշվել էր, որ նա մեծ չափերի կաշառք է վերցրել դիվանագիտական անձնագրերի և վիզաների դիմաց։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ