ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները մտել են ավարտական փուլ, մնացել է քննարկել արդյունաբերական վերամշակման և ծառայությունների մատուցման հարցերը՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամ այցից առաջ: Վիետնամական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՌԴ վարչապետը նշել է, որ այդ փաստաթուղթը կարող է դառնալ առաջին համաձայնագիրը ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի միջև։ «Ըստ էության, Վիետնամի համար հասանելի կդառնա ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր գործընկերների շուկան»,-ասել է նա։
Ապրիլի 5-7-ին Հանոյում ՌԴ վարչապետը հանդիպելու է Վիետնամի նախագահի և վարչապետի հետ: Նախատեսվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում էներգակիրների, ներդրումների և տրանսպորտի վերաբերյալ, մեծ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցություններին: