Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանի հետ համաձայնագիրը կարող է սպառազինության մրցավազք սկսել Մերձավոր Արևելքում

Իրանի հետ համաձայնագիրը կարող է սպառազինության մրցավազք սկսել Մերձավոր Արևելքում
06.04.2015 | 12:53

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազք առաջացնել, տեղեկացնում է NBC-ն։
«Եթե համաձայնագիրը ստորագրվի, կարող է առաջացնել սպառազինությունների մրցավազք սուննիական պետությունների շրջանում, կամ էլ միջուկային սպառազինության մրցավազք Մերձավոր Արևելքում, ինչը կարող է ամբողջ աշխարհի համար մղձավանջ դառնալ»,- հայտարարել է Նեթանյահուն։ Նա վճռական է՝ թույլ չտալու Իրանի և վեցյակի համաձայնագրի կնքումը՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հաղորդել է Reuters-ը: ԱՄՆ-ի հեռուստաալիքներին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետն ասել է, որ համաձայնագրի կնքումը համաշխարհային հանրության սխալը կդառնա: «Դա միայն Իսրայելի պրոբլեմը չէ, այլ ամբողջ աշխարհի, որովհետև բոլորին սպառնում է մեր ժամանակների ամենավտանգավոր ահաբեկչական պետություններից մեկը, որ կպահպանի ոչ մեկ միջուկային ռումբ արտադրելու բոլոր ինֆրակառույցները»,-ասել է Բենյամին Նեթանյահուն: «Մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի հասնենք ավելի ձեռնտու պայմանագրի՝ Իրանի վրա ճնշում գործադրելով և կասեցնելով նրա միջուկային ծրագիրը»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը: Նա վստահեցրել է, որ ինքը չի ձգտում ձախողել գործարքը, այլ փորձում է ձախողել վատ գործարքը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ