Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրամիությունը չպիտի վախենա Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից. Սորոս

Եվրամիությունը չպիտի վախենա Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմից. Սորոս
06.04.2015 | 12:55

Open Society Foundations-ի հիմնադիր-ղեկավար Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրամիությունը բավականաչափ չի աջակցում ՈՒկրաինային՝ վարվելով նրա հետ ինչպես «երկրորդ Հունաստանի», և կոչ է արել անհրաժեշտության դեպքում անգամ ամենածայրահեղ միջոցները ձեռնարկել «ռուսական ագրեսիայի» դեմ։ Die Welt-ում հրապարակած հոդվածում Սորոսը գրել է, որ Եվրոպան «ՈՒկրաինային փոքր պատառներ է նետում, ինչպես Հունաստանին, սակայն հենց ՈՒկրաինայում իրադարձությունների զարգացումից է կախված ԵՄ-ի ապագան. վատագույն դեպքում «Եվրոպան կալեկոծվի գաղթականների հոսքից», իսկ «Պուտինի եվրոպացի ընկերները կապահովեն հակառուսական պատժամիջոցների մեղմացումը»։ Այդ պատճառով անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ աջակցելու համար նոր ՈՒկրաինային՝ «ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ անմիջական զինված հակամարտությանը մասնակցելը», գրում է Սորոսը ՝ կոչ անելով Եվրոպային «չվախենալ նոր սառը պատերազմից», որում, ըստ ամերիկացի միլիարդատիրոջ, Ռուսաստանը կպարտվի։

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ