Չեխիայի նախագահը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի դեսպանին: Միլոշ Զեմանի զայրույթի պատճառը դիվանագետի ոչ կոռեկտ արտահայտություններն են: Չեխիայում ԱՄՆ-ի դեսպան Էնդրյու Շապիրոն հեռուստաելույթում քննադատել է Միլոշ Զեմանի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70 -ամյակը Մոսկվայում նշելու որոշումը: Զեմանը հակադարձել է, որ չի պատկերացնում իրավիճակ, երբ Չեխիայի դեսպանը իրեն թույլ կտա ուր գնալու խորհուրդներ տալ Բարաք Օբամային: