Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Եկեք չբանակցենք վախից, բայց չվախենանք բանակցելուց»

«Եկեք չբանակցենք վախից, բայց չվախենանք բանակցելուց»
06.04.2015 | 21:03

Հինգշաբթի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետության մասին Իրանի և գերտերությունների հայտարարությունից անմիջապես հետո շատ առաջնորդներ գնահատեցին որպես կարևոր քայլ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Իրանի նախագահ Հասան Ռուհանին թվիթներ գրեցին՝ շնորհակալություն հայտնելով բանակցությունների մասնակիցներին և համաձայնության հասնելուն աջակցած մարդկանց:
Ջոն Քերրի @JohnKerry ԱՀՌԵԼԻ շնորհակալություն ԱՄՆ դիվանագետների ու փորձագետների մեր հիասքանչ խմբին: #IranTalks-ն առանց նրանց չէր կայանա:
Հասան Ռուհանի @HassanRouhani Նոր հեռախոսով շնորհակալություն հայտնեցի Զարիֆին, AEOI Salehi-ի (Իրանի ատոմական էներգիայի կազմակերպություն) և ղեկավարին, և բոլոր բանագնացներին իրենց շուրջօրյա անխոնջ ջանքերի համար: #IranTalks
Reuters-ը հաղորդում է, որ Շվեյցարիայի Լոզանից, որտեղ բանակցություններն էին ընթանում, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը France 2-ին ասաց. «Սա փուլային համաձայնություն է, որը ներառում է որոշ անվիճելի դրական զարգացումներ, սակայն դեռ շատ անելիք կա»:
Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը հայտարարության մեջ ասաց. «Ֆրանսիան զգոն կլինի, ինչպես միշտ է եղել իր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորի՝ վստահելի ու կառավարելի համաձայնագիր է հաստատվել, որով միջազգային հանրությունը կարող է վստահ լինել՝ Իրանը միջուկային զենք ունենալու հնարավորություն չի ունենա»՝ հաղորդել է Reuters-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է, որ «կարևոր քայլ էր»: «Մենք երբևէ այսքան մոտ չենք եղել համաձայնագրին, որն Իրանի համար անհնար է դարձնում միջուկային զենք ունենալը»,-ասել է Մերկելը:
Newsweek-ը կապվել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ, որ մեկնաբանի իրանական գործարքը: Մամուլի քարտուղարության խոսնակը նշել է, որ Պեսկովը չի կարող խոսել և ասել է, որ «Ռուսաստանը այժմ որևէ հայտարարություն չի անի: Մենք համոզված չենք, թե նա (պրն Պեսկովը) որևէ մեկնաբանություն կանի գործարքի վերաբերյալ»:
Գործարքի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ նշել էր, որ «այսօր ԱՄՆ-ը՝ դաշնակիցների ու գործընկերների հետ միասին, Իրանի հետ հասել է պատմական փոխըմբռնման»:
ԱՄՆ-ը և գործընկերները «շարունակել են բանակցությունները՝ տեսնելու՝ հնարավո՞ր է հասնել առավել համապարփակ գործարքի»: «Սկզբունքային խիստ բանակցությունների երկար ամիսներով մենք հասել ենք այդ գործարքին, և դա լավ գործարք է»,-նշել է Օբաման: Նա նաև նշել էր, որ շրջանակը կփակի բոլոր ուղիները, որոնք Իրանին հնարավորություն կտան միջուկային զենք ստեղծել, և ավելացրել, որ «Իրանը նաև համաձայնվել է միջուկային ծրագրի ամենավստահելի ստուգումներին, որոնք երբևէ եղել են պատմության մեջ»: Այնուամենայնիվ, Օբաման ասել էր, որ աշխատանքը դեռ ավարտված չէ: Շրջանակի իրացման մանրամասները դեռևս պետք է վերջնական տեսքի բերել, և բանակցողները հունիսին կշարունակեն բանակցությունները: Օբաման նաև նշել էր, որ «եթե մենք հասնենք դրան, մենք կհաղթահարենք մեր անվտանգության մեծագույն սպառնալիքը և դա կանենք խաղաղ ճանապարհով: Եթե շրջանակը տանի վերջնական ու համապարփակ գործարքի, այն լավ կլինի ԱՄՆ-ի, նրա գործընկերների և ամբողջ աշխարհի համար»: Շատերին զարմացրել էր, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հինգշաբթի հեռարձակեց Օբամայի ճառը ուղիղ միացմամբ:
Օբաման շեշտեց, որ եթե գործարքը կայանա, որոշ պատժամիջոցներ կհանվեն, բայց այն պատժամիջոցները, որոնք կապված են ահաբեկչությունը հովանավորելու ու մարդու իրավունքների խախտման հետ, կմնան: «Այս գործարքը, եթե նույնիսկ ամբողջությամբ իրագործվի, վերջ չի դնի երկու երկրների բաժանմանը»,-նշել էր Օբաման: «Գաղտնիք չէ, որ Իսրայելի վարչապետն ու ես համաձայն չենք Իրանի հետ գործարքի կատարման հարցում»,-նշել էր Օբաման: Նա ասել էր, որ կխոսի Բենյամին Նեթանյահուի հետ, որ վստահեցնի նրան՝ «չկա որևէ անհամաձայնություն, երբ հարցը վերաբերում է մեր աջակցությանը Իսրայելի անվտանգությանը»: Նրա վարչակարգը կաշխատի Իսրայելի նոր կառավարության հետ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, որպեսզի «հստակեցնի ԱՄՆ-ի անհողդողդությունը Իսրայելի պաշտպանության հանձնառությանը»: Համաձայնության հայտարարությունից առաջ Նեթանյահուն թվիթերում գրել էր, որ «ցանկացած գործարք պետք է զգալի նվազեցնի Իրանի միջուկային պոտենցիալն ու դադարեցնի ահաբեկչությունն ու ագրեսիան»: Նա դեռևս չի մեկնաբանել գործարքի շրջանակը մամուլի ասուլիսից հետո: Օբաման իր հայտարարությունը ավարտեց մեջբերելով Ջոն Ֆիցջերալդ Քենեդու խոսքերը. «Եկեք չբանակցենք վախից, բայց չվախենանք բանակցելուց»:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ