Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է Դոնբասը

Պորոշենկոն Պուտինին առաջարկել է Դոնբասը
06.04.2015 | 21:08

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման ժամանակ պատմել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը՝ գրել է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով: Առաջարկությունը Պորոշենկոն արել է փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» (ՈՒկրաինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա) բանակցություննների ժամանակ: «Նա ինձ ուղիղ ասաց. «Վերցրեք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես, ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե ձեզ պետք չէ, հայտարարեք անկախացման մասին»,- մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքերը: Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում ՈՒկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը: Աղբյուրը հավելում է, որ ռուս գործարարների ու Պուտինի փակ հանդիպման ևս մի մասնակից հաստատել է այս տեղեկությունը: «Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասն ու ֆինանսապես ապահովել: Մինչդեռ Պուտինը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Դոնբասը ներառվի ՌԴ կազմում, հիմա ՈՒկրաինայի մասն է, ու բոլոր ծախսերը պետք է հոգա ուկրաինական կողմը»,- ասել է աղբյուրը:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ