Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մևլութ Չավուշօղլու. «Այդպես չի շարունակվելու»

Մևլութ Չավուշօղլու. «Այդպես չի շարունակվելու»
06.04.2015 | 21:09

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել Habertürk-ին և անդրադարձել է 1915-ի դեպքերի 100-ամյակին։ «Ամեն տեղ, ուր այցելում ենք, հարկ եղած նախազգուշացումներն ենք անում։ Եվրոպայի խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիա է այցելելու, նրա հետ էլ ենք հանդիպելու։ Եվրոպայի խորհրդարանի կայացնելիք որոշումը մեզ համար նշանակություն չի ունենա»,- ասել է նա։ «Շատ պետությունների հետ բանակցությունները շարունակում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, ցանկանում ենք, որ «համատեղ ցավի վրա բարեկամություն կառուցվի»։ Մեր դեսպանները, դիվանագետ ընկերները ջանքեր են գործադրում։ Հայաստանը պետք է տեսնի, որ այսպես շարունակելն անօգուտ է, այդպես չի շարունակվելու»,- ավելացրել է Մևլութ Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ