ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը յուրահատուկ հնարավորություն է՝ խոչընդոտելու Թեհրանի միջուկային զենքի ստեղծմանը և խաղաղություն կբերի Մերձավոր Արևելքին։ Օբաման վստահեցրել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած վերջնական համաձայնություն կպահպանի Իսրայելի որակական ռազմական առավելությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մինչդեռ, քննադատել է Լոզանի համաձայնությունը՝ որակելով վատ գործարք։