ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «հիմնովին սխալ հաշվարկ» է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իսլամական պետության կողմից Իսրայելի Հանրապետության ճանաչման հետ կապելը: «Պատկերացումը, որ մենք Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելը կկապեինք Իսրայելի ճանաչման հետ, նույնն է, ինչ ասել, որ Իրանի հետ համաձայնագիր չենք ստորագրի, քանի դեռ չի փոխվել իրանական ռեժիմի հիմքը»,- ասել է Օբաման National Public Radio-ին (NPR): Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեմ է Իրանի միջուկային զենք ունենալուն, քանի որ չի կարող ապավինել իրանական ռեժիմի էության փոփոխությանը: «Եթե Իրանը հանկարծ վերափոխեր իրեն՝ դառնալով Գերմանիա, Շվեդիա կամ Ֆրանսիա, բոլորովին այլ խոսակցություն կլիներ նրա միջուկային ենթակառուցվածքի վերաբերյալ»,- ասել է Օբաման: