«Մենք դառնում ենք 170-միլիոնանոց շուկայի մասնակիցներ, իսկ փոքր Հայաստանի համար դա շատ լավ նվաճում է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը լավ հեռանկարներ ունի ԵԱՏՄ-ում, հակառակ դեպքում պաշտոնական Երևանն անդամակցության որոշում չէր կայացնի: «Համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, և որ ցանկացած այլ հանգամանքներում այն դժվարությունները, որ կան այսօր, կլինեին շատ ավելի», - ռուսական հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի նախագահը: