Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարան կզարմացնի՞ աշխարհին ապրիլի 24-ին

Անկարան կզարմացնի՞ աշխարհին ապրիլի 24-ին
08.04.2015 | 12:28

Թուրքական Today's Zaman-ի հեղինակ Յավուզ Բայդարը փորձել է հասկանալ, թե ինչ է պետք ակնկալել Թուրքիայից ապրիլի 24-ին: Իր «Անկարան կզարմացնի՞ աշխարհին» հոդվածում նա արձանագրում է, որ այդ «տառապյալ հողերի» առաջնորդների` ուղիղ 100 տարի առաջ թույլ տված մեծագույն խայտառակության գրված էջերը բաց են մնում` հայերի մտքի ու սրտի վերքերը ևս բաց թողնելով: Հարյուրամյակին ընդառաջ հայերի սերունդները հետաքրքրվում են` Անկարան որևէ կերպ զղջում կարտահայտի՞: Հեղինակն արձանագրում է, որ Թուրքիայում հասարակության «լուռ մեծամասնությունը» անտարբեր է, սակայն Անկարայում ապրիլի 24-ը «նվաճել է օրակարգը»` մի մեծ հարցով՝ «ԱՄՆ նախագահը կօգտագործի՞ Ց-ով սկսվող բառը այս անգամ»: Էրդողանի ու նրա կուսակցության մասին հեղինակը գրում է, թե նրանք հասկացել են, որ պետք չէր ճոճել «ազգայնականության նավակը»: Էրդողանի արտահայտությունները հայերի առնչությամբ նա ժխտողական, ատելություն սերմանող հռետորաբանություն է որակում: Էրդողանի պահվածքը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պատճառ է դարձել, որ Կոնգրեսում թափ հավաքի Հայոց ցեղասպանության բանաձևը, որը, Բայդարի կարծիքով, Սպիտակ տունն այս անգամ դժվար կարողանա անտեսել: Էրդողանը շատ հնարավորություններ է ունեցել Թուրքիային հաշտության բերել Հայոց ցեղասպանության հարցում, սակայն նրա ազգայնականությունը ամեն ինչ տապալել է, այդ թվում` հայ - թուրքական արձանագրությունները։ Հեղինակի գնահատմամբ՝ լավատես հայերն ու թուրքերը զուր էին ոգևորվել Էրդողանի անցած տարվա ապրիլի 23-ի ցավակցական ուղերձից, դա ընդամենը «ցրելու» նպատակ ունեցող տեքստ էր: Եզրափակելով` հեղինակն առաջարկում է նվազեցնել սեփական ակնկալիքները` գոնե այս տարի, քանի որ «Անկարան չի փոխվել»:


Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ