Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նախագահը կայցելի Իտալիա և Վատիկան

Նախագահը կայցելի Իտալիա և Վատիկան
08.04.2015 | 17:45

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան կայցելի Իտալիա, իսկ ապրիլի 12-ին նա կլինի Վատիկանում: Իտալիայում Սերժ Սարգսյանը կհանդիպի այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
Այցի շրջանակներում ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը կայցելի Վիտտորիանո թանգարանային համալիր, որտեղ կդիտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը: Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սերժ Սարգսյանն ապրիլի 11-ին ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցվելիք եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Իտալիայում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը միջազգային կազմակերպություններից մեկի՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ:
Ապրիլի 12-ին Սարգսյանը կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ