Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իգոր Պոպով. «Տարածաշրջան հաջորդ այցը նախատեսվում է մայիս-հունիսին»

Իգոր Պոպով. «Տարածաշրջան հաջորդ այցը նախատեսվում է մայիս-հունիսին»
09.04.2015 | 01:00

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է այս տարվա մայիս-հունիսին, ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, որ հանդիպման ստույգ օրը դեռ որոշված չէ, այժմ զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրակարգի մշակմամբ։ «Իհարկե, մենք նախապատրաստվում ենք նախագահների հանդիպմանը, սակայն մինչ այդ պետք է հանդիպենք երկու երկրների արտգործնախարարների հետ՝ քննարկելու նախագահների բանակցությունների օրակարգը»,- ասել է Պոպովը։
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ Պոպովը փոխանցել է համանախագահների անհանգստությունը։ «Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է ռուսաստանցի միջնորդը։

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ