Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Կիևում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Կիևում
11.04.2015 | 14:13

Կիևում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիումը կազմակերպել էր ՈՒկրաինայի հայերի միությունը և ՈՒկրաինայում Հայաստանի դեսպանատունը, մասնակցել են ՈՒկրաինայի ԳԱԱ ակադեմիկոսներ Միրոսլավ Պոպովիչը, Պյոտր Տոլոչկոն, Լարիսա Սկորիկը, «ՈՒկրաինա-Բուլղարիա» ընկերության նախագահ Յուրի Սեդիխը, ՈՒկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Կիսեն, այլ գիտնականներ, քաղաքագետներ, մտավորականներ՝ գրում է Analitikaua-ն։ Սիմպոզիումի մասնակիցները անդրադարձել են Հայոց ցեղասպանության խնդրին, բարձրացրել մարդկության պատմության այլ ցեղասպանությունների հարցը։ Նրանք հատկապես մեծ ուշադրություն են դարձրել ցեղասպանությունների միջազգային ճանաչմանը՝ որպես կանխման կարևոր մեխանիզմ։ Սիմպոզիումի ժամանակ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին առաջարկել են ապրիլի 24-ին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանությունների ուսումնասիրության գիտական նախաձեռնություններ ձեռնարկել: Ցեղասպանության 100-ամյա միջոցառումների նախապատրաստումը 2014-2015 թթ. ՈՒկրաինայի հայերի միության գործունեության առաջնայնությունններից է։

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ