Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկոն հերքել է, թե Դոնբասն առաջարկել է Պուտինին

Պորոշենկոն հերքել է, թե Դոնբասն առաջարկել է Պուտինին
11.04.2015 | 14:43

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է, թե ինքը ՌԴ նախագահին առաջարկել է «վերցնել Դոնբասը»` ՈՒկրաինայի արևելքը՝ հայտնում է «Դոժդը»: Պորոշենկոն «հիմարություն» է անվանել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և ասել է, որ չի մեկնաբանի: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մինսկի բանակցությունների ժամանակ՝ փետրվարին է ՈՒկրաինայի նախագահը ՌԴ նախագահին առաջարկել «վերցնել» Դոնբասը, սակայն, ըստ Forbes-ի, Պուտինը Պորոշենկոյին ասել է, թե նա գժվել է, և հրաժարվել է «առաջարկից»:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ