Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՍԱԼԱ՞Ն է խանգարում Գալիպոլիին

ԱՍԱԼԱ՞Ն է խանգարում Գալիպոլիին
11.04.2015 | 15:00

Թուրքիայի նախագահ Էրդողանը Իրանից վերադարձին օդանավում զրուցել է լրագրողների հետ՝ անդրադառնալով նաև 1915-ի ուղերձին։ Թուրքական imctv կայքի փոխանցմամբ՝ Էրդողանին լրագրողները հիշեցրել են նախորդ տարի ապրիլի 24-ից առաջ հայերին ուղղված ցավակցական ուղերձը և հետաքրքրվել այս տարվա ռազմավարությամբ։ Էրդողանը պատասխանել է, որ այս տարվա ուղերձը լինելու է ապրիլի 23-ին, Ստամբուլում անցկացվելիք «Խաղաղության գագաթնաժողովի» ժամանակ։ Թուրքիայի նախագահը լրագրողներին ասել է, որ հայկական ԱՍԱԼԱ-ն սպառնացել է Չանաքկալեի միջոցառմանը մասնակցել ցանկացող երկրների առաջնորդներին։

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ