Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղազախստանում Գեորգիևյան ժապավենների դեմ արշավ է սկսվել

Ղազախստանում Գեորգիևյան ժապավենների դեմ արշավ է սկսվել
11.04.2015 | 20:56

Մի խումբ ղազախ ակտիվիստներ Գեորգիևյան ժապավենը անվանելով «գաղութարարության խորհրդանիշ»՝ կոչ են արել փոխարինել բաց կապույտ ժապավեններով՝ երկրի դրոշի գույնին համահունչ: Գեորգիևյան ժապավենների գործածումը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդանիշ, իրականում խորհրդանշում է «ցարական Ռուսաստանի ժամանակներում Ղազախստանի գաղութացումը»,- ասել է շարժման ղեկավար Բոտագոզ Զարիկխանկիզին «Радио Азаттык»-ի եթերում: Ակտիվիստները նամակ են ուղարկել Ալաթիի քաղաքապետ Ահմետջան Եսիմովին, որտեղ նրան խնդրում են չկազմակերպել Գեորգիևյան ժապավենների բաշխումը:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ